Հոդվածներ

«Ռեալում» որոշում են կայացրել ամռանը բաժանվել 4 ֆուտբոլիստներից
21.02.2022
3072 0

Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ այդպես էլ չկարողացան գտնել իրենց տեղը թիմի կազմում և շահել մարզչական շտաբի վստահությունը։ Այդպիսով, այն ֆուտբոլիստները, ովքեր չկարողացան օգտվել իրենց վերջին հնարավորությունից, ամռանը մեծ հավանականությամբ կլքեն ակումբը։ 

Խոսքը գնում է Իսկոյի, Էդեն Ազարի և Գարեթ Բեյլի մասին։ Բեյլի և Իսկոյի դեպքում «Ռեալը» ուղղակի չի երակարաձգի նրանց գործող պայմանագրերի ժամկետը, իսկ ահա Ազարի դեպքում ակումբը կփորձի վաճառել նրա տրասֆերային իրավունքները։ Այս մասին հայտնել է իսպանական Marca պարբերականը։ 

Թիմը կլքի նաև Մարսելոն։ Բրազիլացու դեպքում որոշումը կայացվել երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ֆուտբոլիստը հոգնել է մրցակցել ավելի երիտասարդ ֆուտբոլիստների հետ և ցանկանում է կարիերայի մայրամուտում հանդես գալ այլ ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված