• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լրագրո Անտոնիո Ռոմերո. «Եթե չլիներ Անչելոտին, Ազարը վաղուց Բելգիայում կլիներ»

Հոդվածներ

Լրագրո Անտոնիո Ռոմերո. «Եթե չլիներ Անչելոտին, Ազարը վաղուց Բելգիայում կլիներ»
11.02.2022
3711 0

Չնայած այն ամենին, որ ընթացիկ մրցաշրջանում Էդեն Ազարը այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում, այնուամենայնիվ իսպանացի լրագրող Անտոնիո Ռոմերոն կարծում է, որ Էդենը վաղուց արդեն Բելգիայում կլիներ, եթե չլիներ Կարլո Անչելոտին։ 

Ազարը իտալացի մասնագետի գլխավորությամբ չի համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղերում նա ստացել է ընդամենը 856 րոպե խաղաժամանակ։ 

Ռոմերոյի կարծիքով Անչելոտին արել է հնարավոր ամեն բան, որպեսզի Ազարը վերգտնի իր լավագույն մարզավիճակը։ 

«Եթե կա մարզիչ, ով փորձել է հետ բերել Մարսելոյին ու Ազարին, ապա դա միանշանակ Կարլո Անչելոտին է։ Այլ մարզիչների դեպքում Ազարը արդեն կլիներ Բելգիայում, իսկ Մարսելոն ոչ մի րոպե խաղաժամանակ չէր ստանա։ Անչելոտին շատ լավ գիտի նրանց որակներն ու պատրաստվածության մակարդակը։ Եթե օրինակ թիմը գլխավորեր Ժոզե Մոուրինիոն, ապա Մարսելոն, Ազարը և Իսկոն վաղուց հեռացած կլինեին ակումբից». նշել է Ռոմերոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված