Հոդվածներ

Թոնի Կրոսը կհայտարարի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին
30.06.2021
1974 0

Bild-ի փոխանցմամբ, Թոնի Կրոսը մոտ օրերս կհայտարարի Գերմանիայի ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։ 

Նշվում է, որ Կրոսը այդ որոշումը կայացրել է նախքան ԵՎՐՈ-ն, իսկ 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականին պարտվելուց հետո այն ավելի է հստակեցվել։ 

Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 106 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ։ Ինչպես նաև 2014-ին նա Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Անգլիայի հավաքականի դեմ հանդիպումը վերջինն էր Կրոսի համար Գերմանիայի ընտրանու կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված