• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ՊՍԺ-ն պատրաստ է լուրջ փոխհատուցում վճարել Ասենսիոյի տրանսֆերային իրավունքները գնելու համար

Հոդվածներ

ՊՍԺ-ն պատրաստ է լուրջ փոխհատուցում վճարել Ասենսիոյի տրանսֆերային իրավունքները գնելու համար
06.02.2022
2042 0

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում, տեղեկացնում է Le10Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Նշվում է, որ փարիզյան ակումբում հաշտվել են Կիլիան Մբապեի հեռանալու մտքի հետ և փոխարինող են փնտրում: 

Le10Sport-ի տվյալներով՝ ՊՍԺ-ն պատրաստ է լուրջ փոխհատուցում վճարել «Ռեալի»՝ Ասենսիոյին բաց թողնելու համար: Գումարի չափը հստակ չի նշվում:

Հավելենք, որ Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում խփել  է 7 գոլ ու կատարել 1 ասիստ: 

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված