Հոդվածներ

Բեյլի ընտանիքը հորդորում է ֆուտբոլիստին լքել «Ռեալը»
30.01.2022
1763 0

Marca-ի փոխանցմամբ, Գարեթ Բեյլը ընտանիքը հորդորում է նրան հեռանալ «Ռեալից»։ 

Միևնույն ժամանակ նշվում է, որ ընտանիքի անդամները և ընկերները ցանկանում են, որ Բեյլը հեռանա իր պայմաններով։ Նրանք կարծում են, որ Գարեթը չի կարող ուղղակի լուռ հեռանալ թիմից, քանի որ նա սովորական ֆուտբոլիստ չէ։ Նա պետք է հեռանա որպես ֆուտբոլիստ, ով «Ռեալի» կազմում նվաճել է ամեն ինչ։ 

Ավելի վաղ նշվում էր, որ ուելսցին կարող է մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել Բեյլին, սակայն եթե Ուելսի հավաքականը նվաճի ԱԱ 2020-ի ուղեգիր, ապա ֆուտբոլիստը նոր ակումբ կփնտրի, որպեսզի պատրաստ լինի ԱԱ-ին։ 

Բեյլի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված