• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Ռոդրիգոն անավարտ է թողել մարզումը. Նա ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Հոդվածներ

Marca. Ռոդրիգոն անավարտ է թողել մարզումը. Նա ցանկանում է հեռանալ «Ռեալից»
13.05.2025
255 0

Ռոդրիգոն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, վինգերը երեկ կայացած մարզման մեկնարկից 15 րոպե անց հեռացել է։ Այդ ընթացքում նա զրույց է ունեցել Կարլո Անչելոտիի հետ։ Բրազիլացին լքել է խաղադաշտը թիմի բժիշկներից մեկի ուղեկցությամբ։ Նա չի մասնակցի «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն նաև խնդրել էր Անչելոտիին «Բարսելոնայի» դեմ խաղում իրեն խաղադաշտ դուրս չբերել, քանի որ իրեն լավ չի զգացել։ 

Աղբյուրի պնդմամբ, վինգերն իրեն չի տեսնում «Ռեալում» հաջորդ մրցաշրջանում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված