Հոդվածներ

Կուրտուա. «ՊՍԺ»-ի դեմ հանդիպումը վաղաժամ եզրափակիչ է մեզ համար»
30.01.2022
1488 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի «ՊՍԺ»-ի դեմ սպասվող հանդիպման մասին։ 

«Իմ գլխավոր նպատակը «Ռեալի» կազմում ՉԼ-ն հաղթելն է։ Ես արդեն իսկ նվաճել եմ կարևոր տիտղոսներ՝ դառնալով Անգլիայի և Իսպանիայի չեմպիոն, սակայն այդ ամենի վերևում կարող է տեղ գտնել ՉԼ-ն։ 

«ՊՍԺ»-ն ուժեղ մրցակից է, և մեզ բարդ հանդիպումներ են սպասվում։ Սա վաղաժամ եզրափակիչ է մեզ համար, և իմ կարծիքով մենք բավարար ներուժ ունենք այն հաղթելու համար։ 

Նման խաղերում վճռորոշ դեր են խաղում փոքր դետալները՝ այնպես, ինչպես գոլերն ու սեյվերը։  Կարևորն այն է, որ կարողանանք համախմբված գործել ու խաղալ որպես մեկ թիմ». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված