Հոդվածներ

ՊՍԺ-ն 100 միլիոնի պահանջով հայց է ներկայացրել Մբապեի դեմ
13.05.2025
2204 0

Ֆրանսիական ՊՍԺ-ն հայց է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի դեմ՝ պահանջելով փոխհատուցել մոտ 100 միլիոն եվրոյի վնաս։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։

Մբապեն առաջինն է սկսել դատական գործընթացը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո։ Նա պահանջել է իրեն վճարել պայմանագրի վերջին երեք ամիսների աշխատավարձն ու չվճարված բոնուսները՝ ընդհանուր 55 միլիոն եվրոյի չափով։ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) և ՈւԵՖԱ-ն աջակցել են խաղացողին։

LFP-ի իրավաբանական կոմիտեն 2024թ. սեպտեմբերի 12-ին ճանաչել է Մբապեի իրավունքը։ ՊՍԺ-ն հրաժարվել է կատարել վճարումները և բողոքարկել է որոշումը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, սակայն դիմումն ընդունվել է ուշ ներկայացվելու պատճառով՝ մեկ օր ուշացումով։

Ապրիլի սկզբին Մբապեն հասել է նրան, որ դատարանը թույլ տա արգելանք դնել իր նախկին ակումբի բանկային հաշիվների վրա պարտքի պատճառով։

ՊՍԺ-ի փաստաբանները դատական հայց են ներկայացրել Ֆրանսիայի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով չեղարկել այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ խաղացողը բավարար ապացույցներ չի ներկայացրել պարտքի առկայության վերաբերյալ։ Ակումբը նաև հակահայց է ներկայացրել՝ աշխարհի չեմպիոնին մեղադրելով  ակումբի հեղինակությանը վնաս հասցնելու մեջ ու պահանջել փոխհատուցում։

Դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն և «Ինտերը» խաղալու են Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Fanat, Realmadrid.am