• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է՝ որ կիսապաշտպանին ու հարձակվողին է ցանկանում հրավիրել Ալոնսոն

Հոդվածներ

Հայտնի է՝ որ կիսապաշտպանին ու հարձակվողին է ցանկանում հրավիրել Ալոնսոն
13.05.2025
2970 0

Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունից խնդրել է գնել հարձակվող, որը խաղաոճով նման կլինի նախկին «Սերուցքայինների» նախկին գոլահար Խոսելուին։ Այս մասին տեղեկացնում է COPE պարբերականը։

Աղբյուրի տվյալներով՝ Ալոնսոն կարիք ունի բարձրահասակ կենտրոնական հարձակվողի (կենտրոնական 9 համար), որը կկարողանա հաղթել օդային մենապայքարներում և պարբերականությամբ գոլեր խփել՝ ինչպես Խոսելուն «Ռեալում», երբ հիմնականում խաղադաշտ էր դուրս գալիս փոխարինման։

Բացի այդ, Ալոնսոն մտադիր է վերադարձնել «Ռեալի» ակադեմիայի սան, արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասին, ում ակումբը նախորդ ամռանը 6 միլիոն եվրոյով վաճառել էր իտալական «Կոմոյին»։ Պասը ընթացիկ մրցաշրջանում հանդես է եկել Ա Սերիայի 33 խաղում և ունեցել է 15 արդյունավետ գործողություն (6 գոլ, 9 գոլային փոխանցում)։

Նշվում է, որ «Ռեալը» կիսապաշտպանի և հարձակվողի ձեռքբերումը նախատեսում է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված