Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է փոխարինել Վինիսիուս Ժունիորին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում, որն ավարտվեց «Ռեալի» պարտությամբ՝ 3-4 հաշվով։
«Նա փոխարինում չէր խնդրել, դա իմ որոշումն էր։ Վինիսիուսն ազդրի կապանների ձգում ուներ։ Նա փորձում էր շարունակել խաղը, բայց ցավը խանգարում էր, այդ պատճառով ես որոշեցի փոխարինել նրան», – Անչելոտիի խոսքը փոխանցում է beIN Sports-ը:
Վինիսիուսը փոխարինվել է հանդիպման 88-րդ րոպեին։ Նա հանդիպման ընթացքում կատարել է երկու գոլային փոխանցում։
Ներկայումս «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 82 միավոր, իսկ «Ռեալը» 75 միավորով երկրորդ տեղում է:
Fanat, Realmadrid.am