• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերես. «Ռեալի» և ֆուտբոլի հանդեպ իմ սերը ձևավորվել է Խենտոյի նման ֆուտբոլիստների շնորհիվ»

Հոդվածներ

Պերես. «Ռեալի» և ֆուտբոլի հանդեպ իմ սերը ձևավորվել է Խենտոյի նման ֆուտբոլիստների շնորհիվ»
19.01.2022
1168 0

Երեկ 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մադրիդի «Ռեալի» լեգենդ Պակո Խենտոն։

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը իր խոսքն է ուղղել լեգենդար ֆուտբոլիստի հիշատակին։ 

«Շնորհակալություն, սիրելի Պակո։ Մենք երբեք չենք մոռանա Ձեզ։ Ֆուտբոլի և «Ռեալի» հանդեպ իմ սերը ձևավորվել է այնպիսի ֆուտբոլիստների շնորհիվ, ինչպիսին է Պակո Խենտոն։ Դեռ 4 տարեկան հասակում հորս հետ գալիս էինք «Բեռնաբեու» «Ռեալի» հանդիպումները դիտելու։ Այդ տարիքից էլ ես սկսել եմ սիրել այս ակումբը». նշել է Պերեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված