• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ակումբային հեռուստաալիքի եթերում գովել են ԱԱԱ մրցավարությունը

Հոդվածներ

«Ռեալի» ակումբային հեռուստաալիքի եթերում գովել են ԱԱԱ մրցավարությունը
20.06.2025
174 0

Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաալիքի եթերում դրական են գնահատել Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրի մրցավարությունը։

«Ինձ դուր եկավ մրցավարությունը։ Լուրջ. ահա, թե ինչու որոշ մարդիկ, ինչպես Տեբասը, ուզում են ոչնչացնել այս մրցաշարը։

Երկու 11-մետրանոցն էլ արդար էր։ Սա Նեգրեյրայի Լիգան չէ, այստեղ թափանցիկություն է տիրում», – հայտարարել է հեռուստաընկերության տնօրեն Խեսուս Ալկայդեն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» խմբային փուլի առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել «Ալ-Հիլալի» հետ՝ 1:1 հաշվով։ Հանդիպման գլխավոր մրցավար Ֆակունդո Տելլոն երկու 11 մետրանոց է նշանակել՝ մեկական յուրաքանչյուր թիմի օգտին։ Արաբական թիմն իրացրել է իր հնարավորություն, իսկ իսպանացիները՝ ոչ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված