• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «ՊՍԺ»-ն տարեկան 7 մլն եվրո է առաջարկում Ռյուդիգերին. Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Հոդվածներ

«ՊՍԺ»-ն տարեկան 7 մլն եվրո է առաջարկում Ռյուդիգերին. Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
10.01.2022
2457 0

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, ում գործող պայմանագրի ժամկետը  լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը, հայտնվել է «ՊՍԺ»-ի դիտակետում։ 

Foot Mercato-ի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, սակայն գերմանացին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», որը այդքան գումար չի պատրաստվում վճարել։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը «Չելսիի» կազմում 27 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված