• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալաբա. «Տեսնում եմ, թե ինչպես են Բենզեման և Վինիսիուսը ամեն օր քրտնաջան աշխատում»

Հոդվածներ

Ալաբա. «Տեսնում եմ, թե ինչպես են Բենզեման և Վինիսիուսը ամեն օր քրտնաջան աշխատում»
10.01.2022
2844 0

Դավիդ Ալաբան «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։ 

«Մենք ցանկանում էինք այս խաղում հաղթել և երեք միավոր վաստակել։ Հիմա մենք շատ վստահ ենք, քանի որ գտնվում ենք այնտեղ, որտեղ արժանի ենք։ Մեր նպատակն է հաղթել առաջնությունում, ուստի յուրաքանչյուր խաղում ամեն ինչ անում ենք հաղթելու համար։ 

Բենզեման և Վինիսիուսը շատ կարևոր ֆուտբոլիստներ են մեզ համար։ Վերջին ամսիներին նրանք ցույց են տվել, որ առանցքային դեր ունեն այս թիմում։ 

Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են նրանք քրտնաջան աշխատում, հատկապես Վինին, ով մեծ առաջընթաց է գրանցել։ Այդ ամենը ակներև է խաղադաշտում։ Մեզ համար շատ կարևոր է խաղալ որպես մեկ ամբողջական թիմ և մենք դա անում ենք». նշել է Ալաբան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված