• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապե. «Բենզեման հիանալի ֆուտբոլիստ է, ով արդեն թողել է իր հետքը «Ռեալի» պատմության մեջ»

Հոդվածներ

Մբապե. «Բենզեման հիանալի ֆուտբոլիստ է, ով արդեն թողել է իր հետքը «Ռեալի» պատմության մեջ»
10.01.2022
2182 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձ է կատարել հավաքականում իր խաղընկեր և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմային։ 

«Բենզեման արժանի է այն ամենին, ինչ հիմա ունի։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով արդեն իսկ թողել է իր հետքը «Ռեալի» պատմության մեջ։ 

Կարիմը վերադարձել է Ֆրանսիայի հավաքական և շատ բան է անում մեզ համար։  Ուրախ ենք, որ նա կրկին մեզ հետ է». նշել է Մբապեն։ 

«Ռեալի» կազմում անցկացրած 584 հանդիպումներում Բենզեման դարձել է 301 գոլի և 152 գոլային փոխանցման հեղինակ։ «Արքայական» ակումբի կազմում ֆրանսիացին նվաճել է 19 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված