• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա Լիգայի նախագահ. «Ռեալը» կարող է ձեռք բերել և՛ Մբապեին, և՛ Հոլանդին»

Հոդվածներ

Լա Լիգայի նախագահ. «Ռեալը» կարող է ձեռք բերել և՛ Մբապեին, և՛ Հոլանդին»
16.12.2021
2823 0

Լա Լիգայի նախագահ Խավիր Տեբասը խոսել է Մբապեի և Հոլանդի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ 

«Կան բոլոր նախադրյալները կարծելու, որ Մբապեն իր կարիերան շարունակելու է «Ռեալում»։ Հուսով եմ և կարծում եմ, որ Հոլանդը ևս կկարողանա տեղափոխվել իսպանական ակումբ։ 

«Ռեալը» ցանկության դեպքում կարող է ձեռք բերել երկուսին էլ, եթե գործարքները խելամիտ արժեք ունենան, սակայն Մինո Ռայոլայի դեպքում ամեն բան միշտ բարդ է ստացվում։ Ամեն դեպքում, եթե «Ռեալը» կարողանա իրականացնել այդ տրանսֆերները, ապա դա մեծ համալրում կլինի նրանց և Լա Լիգայի համար։ 

Ինձ համար էական նշանակություն չունի, թե որ ակումբում հանդես կգան նրանք։ Ցանկալի է, որ դրանք լինեն իսպանական ակումբներ». նշել է Տեբասը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված