Հոդվածներ

«Ռեալը» հրաժեշտ է տվել Ագուերոյին
16.12.2021
3347 0

Մադրիդի «Ռեալը» հրաժեշտ է տվել Կուն Ագուերոյին, ով երեկ հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 

«Մեզ համար մեծ պատիվ էր մրցակցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ։ Հաջողություն ենք մաղթում քեզ և քո ընտանիքին». նշված է եղել ակումբի տարածած հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ Ագուերոն իր կարիերայի վերջին գոլը խփել է հենց «Ռեալի» դարպասին՝ հոկտեմբերին կայացած «Կլասիկոյում»։

Արգենտինացին սրտի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված եղավ ավարտել կարիերան 33 տարեկան հասակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված