Հոդվածներ

«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Լուկաս Վասկեսի հետ
05.05.2024
844 0

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի թիմի պաշտպան Լուկաս Վասկեսի հետ։ 

Կողմերի ցանկություններն այս հարցում համընկնում են, և նշվում է, որ մի քանի օր առաջ նրանց միջև բանակցությունները նոր պայմանագրի հարցում մեկնարկել են։ 

Նշվում է, որ կա արդեն բանավոր համաձայնություն, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2025 թվականի հունիսի 30-ը։ Մնում է միայն քննարկել մանրամասները։

Վասկեսը «Արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2010 թվականից։ Նա թիմի կազմում նվաճել է 21 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված