Հոդվածներ

Վինիսիուս. «Մոդրիչը խաղում էր այնպես, կարծես 22 տարեկան լիներ»
13.12.2021
2352 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։

Այդ խաղում հիանալի տպավորություն թողեց Լուկա Մոդրիչը, իսկ Վինիսիուսը խաղից հետո անդրադարձել է խորվաթ ֆուտբոլիստի ելույթին։

«Մոդրիչը երբեք կենտրոնացվածության պակաս չունի։ Նախորդ խաղում նա լավագույնն էր։ Եթե նա շարունակի խաղալ նույն կերպ, ապա մեզ համար շատ տիտղոսներ կբերի։ Ինձ համար այսօր նա լավագույնն էր դաշտում։ Նա խաղում էր այնպես, կարծես 22 տարեկան լիներ». նշել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված