Հոդվածներ

Սիմեոնե. «Բենզեման շարունակում է մնալ «Ռեալի» հենասյունը»
12.12.2021
2244 0

«Ռեալի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է մրցակցից սպասվող վտանգների մասին՝ առանձնացնելով Կարիմ Բենզեմային։ 

«Բոլոր ֆուտբոլիստներն իրենց առանձնահատկություններն ունեն։ Բենզեման շարունակում է մնալ «Ռեալի» հենասյունը։ «Ռեալը» շատ լավ է կարողանում կառավարել ճնշումը։ Նրանք շատ բարդ մրցակից են։ Այս թիմերի միջև մրցակցությունը հավերժ է։ Երբեմն մենք ավելի լավն ենք, երբեմն՝ ոչ։ 

Ինչպես միշտ սա կարևոր հանդիպում է լինելու։ «Ռեալը» շատ լավ մարզավիճակում է, և դա կապված է Անչելոտիի վերադարձով։ Նրանք ուժեղացրել են թիմի պաշտպանությունը։ Պետք է փորձենք օգտագործել մեր հնարավորությունները։ 

Ինչ վերաբերում է Վինիսիուսին, նա հիանալի մարզավիճակում է և նրան մեծ ապագա է սպասվում». նշել է Սիմեոնեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված