• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • The Athletic. «Ռեալը» մտադիր է Ռուդիգերի հետ նախնական պայմանագիր կնքել հունվարին

Հոդվածներ

The Athletic. «Ռեալը» մտադիր է Ռուդիգերի հետ նախնական պայմանագիր կնքել հունվարին
10.12.2021
1998 0

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարիերան կարող է շարունակել «Ռեալում»:

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, ֆուտբոլիստն ու լոնդոնյան թիմը բանակցություններ չեն վարում նոր պայմանագրի կնքման շուրջ: Վերջին բանակցությունները եղել են օգոստոսին, և Ռուդիգերին առաջարկվել է պայմանագիր՝ շաբաթական 140 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով (ներկայինը կազմում է 90 հազար ֆունտ):

Աղբյուրը հայտնում է, որ ստեղծված իրավիճակում գերմանացուն հրավիրելու գլխավոր հավակնորդը «Ռեալն» է: «Սերուցքայինները» մտադիր են խաղացողի հետ նախնական պայմանագիր ստորագրել հունվարին:

Ռուդիգերի հետ պայմանագիր կնքելու ևս մեկ հավակնորդ է «Բավարիան»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված