• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կանսելու. «Եթե «Ռեալը» հետաքրքրված է իմ ծառայություններով, նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ եմ անում»

Հոդվածներ

Կանսելու. «Եթե «Ռեալը» հետաքրքրված է իմ ծառայություններով, նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ եմ անում»
15.02.2023
1876 0

«Բավարիայի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն հայտարարել է, որ ձմռանը առաջարկ չի ունեցել «Ռեալից»։ 

«Ես որևէ առաջարկ չեմ ստացել Մադրիդից։ Եթե խոսում են դրա մասին և «Ռեալը» հետաքրքրված է իմ ծառայություններով, ապա դա շատ ուրախալի է, քանի որ մենք խոսում ենք պատմության լավագույն ակումբներից մեկի մասին։ 

Կարծում եմ դա նշանակում է, որ ես ամեն բան ճիշտ եմ անում». նշել է Կանսելուն։

Հիշեցնենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» և վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բավարիա»։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված