• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրո. «Մրցակիցներն ընդունում են, որ Վինիսիուսը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է»

Հոդվածներ

Կազեմիրո. «Մրցակիցներն ընդունում են, որ Վինիսիուսը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է»
29.11.2021
2641 0

«Սևիլիայի» դեմ խաղից հետո Կարլոս Կազեմիրոն չի կարողացել անտարբեր անցնել Վինիսիուսի խաղի վերաբերյալ հարցին։ 

«Վինին գիտակցում է, որ գնալով ավելի բարդ է լինելու իր համար։ Մրցակցիները ընդունում են, որ նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է և շատ կարևոր է «Ռեալի» համար։

Սա շատ բարդ խաղ էր շատ պատրաստված մրցակցի դեմ։ Նրանք հիանալի մարզիչ ունեն և գիտեն, թե ինչ ֆուտբոլ են խաղում։ Այս հաղթանակը մեզ տրվեց քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ 

Առաջին խաղակեսում մենք բարդություններ ունեինք, բայց պետք չէ մոռանալ, որ մրցակիցը «Սևիլիան» էր։  Գիտեինք, որ հեշտ հանդիպում չի սպասվելու և ուրախ ենք, որ կարողացանք երեք միավոր վաստակել». նշել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված