Հոդվածներ

«Ռեալը» երկամյա պայմանագիր է առաջարկում Վարանին
10.06.2021
2368 0

«Ռեալում» կարծես թե չեն ցանկանում կորցնել Ռաֆայել Վարանին։ Ակումբը երկամյա պայմանագիր է առաջարկել ֆրանսիացուն՝ միևնույն ժամանակ խոստանալով բարձրացնել նրա աշխատավարձի չափը։ Ներկա պահին Վարանի տարեկան աշխատավարձի չափը կազմում է 5.5 մլն եվրո, իսկ նոր պայմանագրով նա կարող է մնալ թիմում մինչ 2024 թվականը։ 

Անձամբ ֆուտբոլիստը Զիդանի հեռանալուց հետո ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ և գնալ նոր մարտահրավերների հետևից։ Եթե ամեն դեպքում «Սերուցքայինները» չկարողանան պահել նրան թիմում, ապա ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս շատ գումար վաստակեն նրա տեղափոխության արդյունքում։ 

Վարանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ «Ռեալում» ցանկանում են նվազագույնը 50 մլն եվրո ստանալ Վարանի տրանսֆերի դիմաց։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված