Հոդվածներ

Միյատովիչ. «Ժամանակին «Ռեալը» կարող էր ձեռք բերել Ինիեստային»
06.03.2023
2045 0

Պրեդրագ Միյատովիչը, ով 2006-09 թվականների ընթացքում եղել է Մադրիդի «Ռեալի» սպորտային տնօրենը, նշել է, որ «Սերուցքայինները» կարող էին ձեռք բերել Անդրես Ինիեստային, ով 2002-18 թվականների ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։ 

«Ես իսկապես ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները։ Չգիտեմ, թե որքան, բայց մենք մոտ էինք դրան։  Մենք օգտվել էինք այն փաստից, որ Անդրեսը բանակցությունների մեջ էր նոր պայմանագրի հարցում և դեռ որոշում չէր կայացրել։ 

Մենք խոսել ենք նրա հոր հետ և փորձել կապ հաստատել գործակալի հետ, որպեսզի բաց չթողնեինք նման հնարավորությունը։ Մենք լավ առաջարկ ունեինք ու պատրաստ էինք լավ վճարել։

Ես միշտ հիացել եմ Ինիեստայի խաղով։ Նա ֆենոմեն էր։ Չնայած այն ամենին, որ տեղափոխությունը չկայացավ, այնուամենայնիվ նրա գործակալի հետ բանակցություններ եղել են». Movistar+ -ի հետ զրույցի ընթացքում նշել է Միյատովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված