Հոդվածներ

Բեյլի գործակալ. «Գարեթը երջանիկ է «Ռեալում»
26.11.2021
1780 0

Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը կրկին անդրադարձ է կատարել ուելսցու հետագա կարիերային՝ նշելով, որ ֆուտբոլիստը երջանիկ է «Ռեալում»։ 

«Բեյլի բախտը չբերեց վնասվածքի հարցում, բայց Ուլեսի կազմում խաղալը պարտադիր էր։ Շատ կարևոր էր նվաճել ԱԱ-ի ուղեգիրը։  Իսկ վնասվածք կարող է ստանալ ցանկացած ֆուտբոլիստ։ 

Բեյլին և իր ընտանիքին դուր է գալիս Մադրիդում ապրելը։ Նա երջանիկ է այստեղ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում». նշել է Բարնեթը։ 

Հիշեցնենք, որ Բեյլի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված