Հոդվածներ

Մբապեն Անչելոտիի պատճառով չի ցանկանում «Ռեալ» տեղափոխվել
09.11.2021
3155 0

«Ռեալը» չի թաքցնում, որ մտադիր է ձեռք բերել Կիլիան Մբապեին։ Այս ամառ «սերուցքայինները» 22-ամյա ֆուտբոլիստի համար մի քանի առաջարկ կատարեցին ՊՍԺ-ին։

Հիմա, շատերը կարծում են, որ իսպանական ակումբը Մբապեի հետ համաձայնության կհասնի, երբ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանա, սակայն ԶԼՄ-ները խորհուրդ են տալիս ժամանակից շուտ եզրակացություններ չանել։

El Nacional-ի հաղորդմամբ՝ անձամբ Մբապեն չի ցանկանում միանալ «արքակայան» ակումբին, եթե այն Կառլո Անչելոտին է մարզում։ Աղբյուրը հայտնում է, որ իտալացի մասնագետը չի համոզել Մբապեին։

Անչելոտի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2024 թվականը, այդ իսկ պատճառով էլ, եթե Մբապեն ցանկանում է միանալ մադրիդյան ակումբին, ապա պետք է աշխատի 62-ամյա մասնագետի գլխավորությամբ։

ՊՍԺ-ն շարունակում է պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ վարել Մբապեի հետ, բայց հունվարն արդեն մոտ է և այդ ժամանակ ֆուտբոլիստը կարող է ազատ բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ։


Ամենակարդացված