• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սեբալյոսն ընտրել է, թե որ ակումբ է տեղափոխվելու Անչելոտիի մնալու դեպքում

Հոդվածներ

Սեբալյոսն ընտրել է, թե որ ակումբ է տեղափոխվելու Անչելոտիի մնալու դեպքում
22.02.2022
2051 0

«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը որոշել է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտին:

Ինչպես հայտնում է լրագրող Պակո Դելգադոն, իսպանացին ցանկանում է գալիք մրցաշրջանն սկսել «Բետիսի» կազմում:

Աղբյուրի փոխանցմամբ, եթե Կառլո Անչելոտին շարունակի մնալ «Ռեալի» մարզիչ, Սեբալյոսը չի փոխի իր որոշումը, քանի որ իտալացի մասնագետը պատշաճ խաղաժամանակ չի տրամդրում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Դանին հենց անդալուզյան թիմից էր համալրել «արքայական» ակումբի կազմը:

Fanat, Realmadrida.am



Ամենակարդացված