Հոդվածներ

Մարտինեզ. «Բժշկական տեսանկյունից Ազարի մոտ ամեն բան կարգին է»
09.11.2021
1458 0

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը խոսել է Էդեն Ազարի ֆիզիկական վիճակի մասին։ 

«Բժշկական տեսանկյունից Ազարի մոտ ամեն բան կարգին է։ Գիտենք, որ նա հավելյալ աշխատանք է կատարում լավ մարզավիճակ ձեռք բերելու համար։ 

Նա պատրաստ է անել ամեն բան, որպեսզի հետ բերի իր լավագույն մարզավիճակը։ Մենք պետք է անհանգստանանք այն ժամանակ, երբ Ազարը դադարի վայելել ֆուտբոլը։ Առայժմ դա այդպես չէ։ 

Կարծում եմ, որ Էդենը մրցաշրջանը կավարտի լավ մարզավիճակով». նշել է Մարտինեզը։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով միայն մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված