Հոդվածներ

Վենգերը պատմել է, որ 2007-ին կարող էր գլխավորել «Ռեալը»
09.11.2021
1768 0

Արսեն Վենգերին նվիրված նոր վավերագրական ֆիլմում մասնագետը պատմել է, որ 2007-ին մոտ է եղել «Արսենալից» հեռանալուն։ 

«Ես շատ էի կենտրոնացել մեկ ակումբի վրա։ Դա սխալ էր։ Իմ խնդիրը կայանում է նրանում, որ ես շատ եմ սիրում այն վայրը, որտեղ գտնվում եմ։ Ես զղջում եմ, որ այդ ժամանակ չտեղափոխվեցի այլ ակումբ։ 

2007 թվականը շատ կարևոր էր ինձ համար։ Դա առաջին անգամն էր, որ ես թիմում լարվածություն զգացի։ Միշտ հարց եմ տվել ինձ. արդյո՞ք այդ ժամանակ ճիշտ եմ վարվել։ Այդ օրվանից ի վեր շատ բան փոխվեց։ 

Ես երկու-երեք անգամ հրավերներ եմ ստացել Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներից։ Ես նույնիսկ կարող էի գլխավորել «Ռեալը», «ՊՍԺ»-ն, «Յուվենթուսը» և նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդը». Goal.com-ի հետ զրույցի ընթացքում նշել է Վենգերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված