Հոդվածներ

Անչելոտի. «Վինիսիուսի դրվագում կար 11 մետրանոց»
28.10.2021
2149 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է «Օսասունայի» դեմ հանդիպումը։ 

«Վինիսիուսի դրվագը շատ բարդ էր։ Միակ բանը, որ կարող եմ ասել դրա մասին այն է, որ Վինին խնդրեց մրցավարին ուղղակի դրվագը ուսումնասիրել VAR համակարֆգի միջոցով։ Կարծում եմ, որ այդ դրվագում կար 11 մետրանոց և չեմ հասկանում, թե ինչու մրցավարը չդիմեց VAR համակարգի օգնությանը։ 

Մրցավարի կողմից ավելացված ժամանակը նույնպես չգոհացրեց ինձ։ Ես բացատրություն խնդրեցի մրցավարից, սակայն նրա պատասխանը համոզիչ չէր». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված