Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն հաջող բուժզննում անցավ և «Արքայական ակումբում» կկրի 30 համարի մարզաշապիկը։
«Սերուցքայինները» նրան հայտավորել են ոչ թե որպես «Կաստիլյայի», այլ հիմնական թիմի ֆուտբոլիստ։
Արգենտինացի ֆուտբոլիստի շնորհանդեսին կարող եք հետևել այս ՀՂՄԱՄԲ։
ԶԼՄ–ների համաձայն՝ գլխավոր թիմում մնացել է միայն մեկ տեղ և 25 համարի մարզաշապիկը, այդ պատճառով էլ ակումբը ցանկանում է պահել այդ տեղը նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը, քանի որ ևս մեկ ֆուտբոլիստի գնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։