• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի», «Բարսայի» և «Յուվենթուսի» մասնակցությամբ մրցաշարը մեծ հավանականությամբ չի կայանա

Հոդվածներ

«Ռեալի», «Բարսայի» և «Յուվենթուսի» մասնակցությամբ մրցաշարը մեծ հավանականությամբ չի կայանա
03.05.2022
2190 0

Ինչպես հայտնի է՝ «Ռեալը», «Բարսան» և «Յուվենթուսը» ծրագրել էին ԱՄՆ-ում մրցաշար անցկացնել։

Չորրորդ ակումբը կարող էր դառնալ «Միլանը», սակայն կարծես թե այդ մրցաշարը չի կայանալու։ Այդ մասին հաղորդում է ESPN-ը։

«Բարսելոնան» ամռանը ԱՄՆ-ում խաղեր անցկացնելու այլ տարբերակներ է դիտարկում։ Ակումբը մտադիր է գալիք մինչմրցաշրջանային հատվածում որքան հնարավոր է շատ գումար վաստակել, և սպասվում է, որ կատալոնացիները մի քանի ընկերական հանդիպում են ունենալու։ 

Այլ տարբերակներ են փնտրում նաև «Ռեալը» և «Յուվենթուսը»:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված