Հոդվածներ

AS. Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
16.10.2021
2457 0

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է հեռանալ գերմանական ակումբից և ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։ 

Իսպանական As պարբերականի այսօրվա գլխավոր հերոսը հենց լեհ հարձակվողն է։ Աղբյուրի փոխանցմամբ,  33-ամյա հարձակվողը կխնդրի «Բավարիայի» ղեկավարությանը բաց թողնել իրեն «Արքայական» ակումբ։

Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրած 7 խաղերում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված