• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղից հետո
06.03.2022
1904 0

Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։

1. Բենզեման իր 20-րդ գոլը խփեց Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Ֆրանսիացին դարձավ Լա լիգայի պատմության 7-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է 4 մրցաշրջան անդընդմեջ 20-ից ավելի գոլ խփել։ Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել են Մունդո, Դի Ստեֆանոն, Սանչեսը, Մեսսին, Ռոնալդուն ու Սուարեսը։

2. Բենզեման դարձավ 21-րդ դարում «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է հատել 100 գոլային փոխանցումների նշագիծը։ Նախքան այդ, նման ցուցանիշ գրանցել էր միայն Մեսին (192 գոլային փոխանցում) ու Դանի Ալվեսը (103 գոլային փոխանցում):

3. «Ռեալը» խաղում միայն 1 հարված թույլ տվեց կատարել դարպասին։ «Սերուցքայինները» հետ վերջին անգամ նման բան եղել էր 03/04 և 20/21 մրցաշրջանում։

4. Մոդրիչը (36 տարեկան, 177 օրական) դարձել է «Ռեալի» ամենատարեց ֆուտբոլիստը, որին հաջողվում է Լա լիգայի խաղում գոլի հեղինակ դառնալ տուգանային հրապարակից դուրս կատարված հարվածով։

5. Կամավինգան (19 տարեկան, 115 օրական) դարձել է «Ռեալի» երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է Լա լիգայի խաղում գոլի հեղինակ կատարել տուգանային հրապարակից դուրս կատարված հարվածով։ Ռեկորդը պատկանում է Վինիսիուսին, որը «Օսասունայի» դարպասը գրավեց 19 տարեկան, 75 օրական հասակում։

6. Վերջին 4 խաղում Կարվախալի խախտումից հետո 2 11-մետրանոց է նշանակվել «Ռեալի» դարպասին։ Նույնքան՝ որքան նախորդ 137 խաղերում։


Ամենակարդացված