Հոդվածներ

Մարիանոն հայտնվել է «Նյուքասլի» դիտակետում
14.10.2021
1631 0

Օրերս «Նյուքասլը» նոր սեփականատերեր ունեցավ և այժմ անգլիական ակումբը հետաքրքրված է մի շարք թոփ ֆուտբոլիստների ծառայություններով։ Այդ ցուցակում հայտնվել է նաև «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը։

Team Talk-ի փոխանցմամբ, ակումբը պատրաստ է 10 մլն եվրո վճարել Մարիանոյի տրանսֆերի համար։

Ներկա պահին «Նյուքասլը» չի կարող մեծ գումարներ ծախսել, քանի որ այդ պարագայում կխախտի ֆինանսական Fair Play-ը։ Ակումբում կենտրոնացած են այն ֆուտբոլիստների վրա, ովքեր կարող են քիչ-քիչ ուժեղացնել թիմի կազմը։ «Ռեալում» պատրաստ են եղել բաց թողնել Մարիանոյին դեռ նախորդ ամառվանից, սակայն նրա տրանսֆերով հետաքրքրվածներ չեն եղել։ 

Վարձակալության տարբերակը չի հետաքրքրում անձամբ Մարիանոյին։ Ամենայն հավանականությամբ նրան դուր կգա Պրեմիեր Լիգա տեղափոխությունը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված