«Սերուցքայինների» նախկին կիսապաշտպանի հարցազրույցը
«Անկեղծ ասած, նույնիսկ այն պահին, երբ «Էլ Կլասիկոյում» հաշիվը դարձավ 2։0, ես կասկածում էի, թե խաղը կդասավորվի «Ռեալի» օգտին։ Թիմը դուրս չէր եկել խաղադաշտ՝ մեծ վստահությամբ լցված։ Բայց ավելի զարմանալի էր այն, որ նույնիսկ 2 գնդակի առավելությունից չէր կարողանում օգտվել։
«Բարսելոնան» շարունակում էր խաղալ այնպես, կարծես ոչինչ տեղի չէր ունենում։ Չէի զգում, թե կատալոնացիները վախենում էին պարտվելուց։
Այնուամենայնիվ, «Ռեալը» գրեթե ամբողջությամբ կորցրել էր իր պաշտպանական գիծը վնասվածքների պատճառով։ Դուք ակնկալում եք, որ թիմը լավ կպաշտպանվի, բայց դրա համար անհրաժեշտ են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են դա անել։ Շատ մրցակիցներ բարձր պրեսինգի էին դիմում «Ռեալի» նկատմամբ, հենց այդ պատճառով էր թիմին այս մրցաշրջանում դժվար էր հաջողվում մրցակցել լավագույնների հետ։
«Էլ Կլասիկոյի» լավագույն ֆուտբոլի՞ստը․ Մբապե։ Ոչ ոք չի ասել, թե պարտադիր պետք է հաղթած թիմից լինի լավագույնը։ Եթե դու ձևակերպում ես հեթ-տրիկ, ինձ համար դու ես հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
«Ռեալի» համար սա չափազանց լարված մրցաշրջան էր, շատ ֆուտբոլիստներ գրեթե ամբողջ տարին անցկացրին առանց լիարժեք հանգստի։ Թիմը պարտվեց այն հանդիպումներում, որում նախկինում երբեք գոլ բաց չէր թողնում։ «Ռեալում» տիրում է խորը վիշտ, երբ ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես ցանկալի է։
Մեզ մոտ նույնպես եղել է նման մրցաշրջան՝ 2018/19-ը։ Կան պահեր, երբ մրցաշրջանը ձևավորվում է այդքան վատ ձևով։ Բայց ես վստահ եմ, որ «Ռեալ Մադրիդը» կվերադառնա իր լավագույն մակարդակին, եթե ակումբը խելամիտ գործի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում»։