Հոդվածներ

«Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Մոդրիչի հետ
03.10.2021
1462 0

«Ռեալը» աշխատանքներ է տանում Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:

36-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Նշվում է, որ խորվաթ խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»:

Marca-ն հայտնում է, որ Մոդրիչը համաձայնել է աշխատավարձի կրճատման ու նախընտրում է մնալ «Ռեալում»՝ պատրաստվելով պայմանագրի դետալների քննարկման:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված