Հոդվածներ

Բենզեման կարող է բաց թողնել «Վալենսիայի» դեմ հանդիպումը
18.09.2021
2075 0

Marca-ի և Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել «Վալենսիայի» դեմ հանդիպումը։ 

Երեկ ֆրանսիացին մարզվել է անհատական ծրագրով և դուրս է մնացել ընդհանուր խմբից։ 

Նախորդ շաբաթ նշվում էր, որ Բենզեման չի մասնակցելու «Սելտայի» դեմ խաղին, սակայն արդյունքում նա խաղադաշտում  անցկացրեց 93 րոպե և դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ։ 

Դրան հաջորդեց «Ինտերի» դեմ հանդիպումը, որտեղ Կարիմը կրկին 90 րոպե անցկացրեց խաղադաշտում։ Հնարավոր է, որ ֆրանսիացուն հանգիստ է անհրաժեշտ և նա բաց կթողնի «Վալենսիայի» դեմ հանդիպումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված