• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը», «Ատլետիկն» ու «Բարսելոնան» հանդես են եկել համատեղ պաշտոնական հայտարարությամբ

Հոդվածներ

«Ռեալը», «Ատլետիկն» ու «Բարսելոնան» հանդես են եկել համատեղ պաշտոնական հայտարարությամբ
18.09.2021
2348 0

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկը» հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ Լա լիգայի և CVC ներդրումային ֆոնդի վերաբերյալ:

««Ռեալը», «Ատլետիկն» ու «Բարսելոնան» հայտարարում են, որ բողոքարկում են 2021 թվականի օգոստոսի 12-ին Լա լիգայի ասամբլեայի և CVC ներդրումային ֆոնդի միջև ձեռք բերված համաձայնությունը, քանի որ դա խախտում է սահմանված օրենքները:

Համաձայնությունը կայացվել է՝ հաշվի չառնելով մինիմալ երաշխիքները, որոնք սովորաբար լինում են այդ մասշտաբի գործարքների պարագայում»,- գրված է ակումբների համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Լա լիգան բիզնեսի 10% վաճառել էր CVC ֆոնդին՝ 2,7 մլրդ եվրոյի դիմաց: 90%-ը խոստացվել է ակումբներին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված