Հոդվածներ

«Ռեալը» երկարաձգել է պայմանագրերը Արիբասի և Գուտյերեսի հետ
07.09.2021
1700 0

«Ռեալը» երկարաձգել է պայմանագրերը «Լա Ֆաբրիկայի» երկու ադամանդների՝ Գուտյերեսի ու Արիբասի հետ:

Գուտյերեսի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, հրաժարագինը 30 մլն եվրոյից դարձել է 40 մլն, աշխատավարձի չափը նույնպես զգալիորեն բարձրացել է:

Արիբասը Մադրիդում կմնա առնվազն մինչև 2025թ., հրաժարագինը 30-ից դարձել է 50 մլն եվրո, աշխատավարձի չափը կրկին աճել է:

Նշվում է, որ բանակցություններում վճռորոշ դեր է ունեցել «Կաստիլյայի» մարզիչ Ռաուլը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված