Հոդվածներ

Բեյլ. «Երբեք չեմ պլանավորել ավարտել կարիերաս»
05.09.2021
1988 0

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը հերքել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին լուրերը:

«Երբեք չեմ պլանավորել ավարտել կարիերաս: Պարզապես ցանկանում էի կենտրոնանալ Եվրոպայի առաջնության վրա: Փորձում էի այնպես անել, որ ոչինչ չշեղեր»,- 32-ամյա ուելսցու խոսքերը փոխանցում է WalesOnline-ը: 

 Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 254 հանդիպում, խփել 106 գոլ, կատարել 68 արդյունավետ փոխանցում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված