• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սուպերլիգայի հնարավոր՝ 2 սցենար. «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» չեն հանձնվում

Հոդվածներ

Սուպերլիգայի հնարավոր՝ 2 սցենար. «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» չեն հանձնվում
02.09.2021
2667 0

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» փորձում են իրականացնել Սուպերլիգայի նախագիծը, չնայած նրան, որ հիմնադիր մյուս ակումբները հեռացել են:

Ինչպես հաղորդում է Der Spiegel-ը, վերոհիշյալ 3 թիմերն աշխատում են հնարավոր 2 սցենարի վրա: 

Առաջին դեպքում երեք ակումբ Սուպերլիգա 1-ից նահանջում է Սուպերլիգա 2. միևնույն ժամանակ հակառակ ուղղությամբ բարձրանալու է երկու թիմ, իսկ մեկին էլ իրավունք է տրվում wild card-ի միջոցով:

Երկրորդ սցենարը վերաբերվում է Սուպերլիգա 2-ին և նմանությու ունի Չեմպիոնների լիգային:

 17 թիմ հավակնում է Սուպերլիգա 2 մուտք գործելուն՝ հաշվի առնելով ներքին առաջնություններում գրանցած արդյունքները. ևս 3 թիմ, որոնք զբաղեցրել են վերջին 3 տեղերը Սուպերլիգա 1-ում, միանում են վերոհիշյալ 17-ին:

  Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված