Հոդվածներ

Նաչո. «Նա ծնվել է «Ռեալ Մադրիդը» գլխավորելու համար»
07.11.2023
2323 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» տանը կմրցի «Բրագայի» հետ (09.11, 00:00)

«Արքայական ակումբի» պաշտպան Նաչոյի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք գիտենք՝ որքան կարևոր է Չեմպիոնների լիգան «Ռեալի» համար: Վաղը մենք կարող ենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել: «Բրագան» բավականին դինամիկ թիմ ունի, վերջին խաղում նրանք 6 գոլ են խփել: Մենք պետք է կենտրոնանանք, որպեսզի դարպասն անառիկ պահենք»:

«Գյուլերը շատ երիտասարդ է, բայց անհավանական տաղանդ ունի: Նա ծնվել է «Ռեալում» խաղալու համար: Հիմա դա պետք է ցույց տալ: Նա վերականգնվել է և հիմա բոլորս անհամբերությամբ նրան ենք սպասում խաղադաշտում»:

«Բելինգեմը մարտիկ է ինչպես խաղադաշտում, այնպես էլ մարզումների ժամանակ: Մենք ուրախ ենք նրան թիմում տեսնելու համար: Նա վերջին տարիների լավագույն տրանսֆերներից մեկն է»:

«Նախորդ մրցաշրջանում ես ավելի շատ էի հուզվում, քանի որ պայմանագիրս լրանում էր: Այս մրցաշրջանում ես ավելի հանգիստ եմ և փորձում եմ յուրաքանչյուր օր հաճույք ստանալ»:

«Պույոլի անդրադարձը Վինիսիուսի՞ն, մենք շատ ենք շփվել Վինիի հետ: «Ռեալի» ավագները նրան խնդրել են հանգստություն պահպանել և օգնել թիմին: Չգիտեմ՝ ինչ է ցանկացել ասել Պույոլը: Մենք այստեղ ենք Վինիսիուսին օգնելու համար»:

«Մոդրիչն ասել է, որ երկարաձգել է պայմանագիրը, քանի որ իր կարգավիճակը թիմում չպետք է փոխվե՞ր: Դե ես այլ ֆուտբոլիստ եմ: Մոդրիչը միշտ կարևոր է եղել թիմի համար:  Ես հաճույք եմ ստանում յուրաքանչյուր օր իմ այստեղ գտնվելուց:

Իմ դերը միշտ տարբերվել է Մոդրիչի դերից, նա միշտ եղել է հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ ես ստիպված եմ եղել որոշ իրերի այլ կերպ վերաբերվել: Բայց ես շատ հանդիպումներ եմ անցկացրել, թիմակիցների վնասվածքների հետևանքով պրակտիկա եմ ստացել: Ես ինձ լավ եմ զգում և հաճույք եմ ստանում յուրաքանչյուր օրվանից»:

«Ես պայքարում եմ որքան հնարավոր է շատ հանդիպումներ անցկացնելու համար: Ընթացիկ մրցաշրջանում ես Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերում մեկնարկային կազմում եմ ընդգրկված եղել և առաջիկա երկու ամիսներին նույնպես այդպես կլինի»:

«Անչելոտիի ապագա՞ն, նա ծնվել է «Ռեալը» գլխավորելու համար և անհավանական մասնագետ է: Այնուամենայնիվ, իր ապագայի վերաբերյալ հարցերին ես չեմ կարող պատասխանել»:


Ամենակարդացված