Հոդվածներ

Մբապեն կարծում է, որ «ՊՍԺ»-ն չի պահում իր խոստումը
29.08.2021
2779 0

Կիլիան Մբապեն հիասթափված է, որ իրեն թույլ չեն տալիս տեղափոխվել «Ռեալ»։

22-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ ֆրանսիական ակումբը չի պահում իր խոստումը։ «ՊՍԺ»-ն խոստացել էր բաց թողնել Մբապեին, եթե ստանար 180 մլն եվրոյի առաջարկ։ Դա այն գումարի չափն է, որը ժամանակին փարիզյան ակումբը վճարել է Մբապեի տրանսֆերի դիմաց։ 

«Ռեալը» 170+10 մլն եվրո է առաջարկել ֆրանսիացու համար, սակայն ինչպես նշվում է, «ՊՍԺ»-ն մերժել է այդ առաջարկը։ Եթե «Սերուցքայիններին» այդպես էլ չհաջողվի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել այդ տրանսֆերը, ապա նրանք հունվարին նախնական համաձայանության կհասնեն ֆուտբոլիստի հետ, ով արդեն գալիք ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Արքայական» ակումբ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված