Հոդվածներ

«Ռեալը» կարող է հետաձգել Մբապեի տրանսֆերը մինչև հունվար
28.08.2021
2696 0

Կիլիան Մբապեի ապագան շարունակում է հարցականի տակ մնալ։ 

Չնայած այն բանին, որ «Ռեալը» և «ՊՍԺ»-ն բանակցությունների փուլում են, Sky Sports-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» մտադիր են հետաձգել Մբապեի տրանֆերը մինչև հունվար։ 

Ֆրանսիացին ևս մեկ անգամ հայտնել է «ՊՍԺ»-ի ղեկավարությանը, որ իր երազանքը «Ռեալում» խաղալն է։ 

Հունվարին «Սերուցքայինները» շատ ավելի մեծ հնարավորություն կունենան այդ տրանսֆերը իրականացնելու, քանի որ գալիք ամռանը ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է, իսկ նա չի պատրաստվում երկարաձգել այն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված