Հոդվածներ

El Chiringuito. Պերեսը պատրաստ է բաց թողնել Ռամոսին
17.11.2020
1811 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

El Chiringuito-ի փոխանցմամբ, Ֆլորենտինո Պերեսը Ռամոսի հետ զրույցի ընթացքում նշել է, որ կընդունի Ռամոսը հեռանալու որոշումը, եթե վերջինս շահավետ առաջարկ ստանա։ 

Սերխիո Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, և ֆուտբոլիստը պատրաստ է մնալ «Ռեալում» ևս երկու մրցաշրջան, սակայն ակումբը, հածվի առնելով Ռամոսի տարիքը, պայմանագիր է առաջարկում մինչև 2022 թվականը։ 

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Ռեալում» պատրաստ են բացառություն անել Ռամոսին և երկամյա պայմանագիր առաջարկել, սակայն այդ դեպքում աշխատավարձի բարձրացում չի լինի։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված