• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Յուվենթուսը» կդիտարկի Յովիչի տարբերակը, եթե Ռոնալդուն հեռանա ակումբից

Հոդվածներ

«Յուվենթուսը» կդիտարկի Յովիչի տարբերակը, եթե Ռոնալդուն հեռանա ակումբից
27.08.2021
2316 0

Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։ 

Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, «Յուվենթուսը» արդեն սկսել է մի քանի ֆուտբոլիստների դիտարկել որպես պորտուգալացուն փոխարինող։

«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը նույնպես այդ ցուցակում է։ Ցուցակում են նաև Մաուրո Իկարդին և Մոյզե Կինը։

Յովիչի ապագան «Ռեալում» շարունակում է հարցականի տակ մնալ։ Մի շարք աղբյուների փոխանցմամբ, «Սերուցքայինները» պատրաստ են հրաժարվել սերբ ֆուտբոլիստի ծառայություններից, քանի որ վերջինս չի մտնում Կարլո Անչելոտիի ծրագրերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված