Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Օսասունա» խաղից հետո
20.08.2025
338 0

Լա լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի 11–մետրանոցի շնորհիվ հաղթեց «Օսասունային»։

1․ Վերջին 17 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդը» չի պարտվել Պրիմերայի առաջին տուրում (12 հաղթանակ և 5 ոչ–ոքի), սա ռեկորդ է Լա լիգայի ակումբների միջև։

2․ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստների միջին տարիքը երեկվա խաղում 25 տարեկան և 213 օրական էր՝ «սերուցքայինների» երրորդ լավագույն ցուցանիշը 05/06 մրցաշրջանից հետո․ 09/10 (25 տարեկան, 201 օրական) և 10/11 (25 տարեկան և 181 օրական):

3. «Ռեալ Մադրիդն» առաջին խաղակեսում 10 հարված կատարեց «Օսասունայի» դարպասին՝ ավելին, քան ցանկացած այլ թիմ, որը ոչ մի գոլ չի խփել առաջին տուրի առաջին խաղակեսում։

4․ «Ռեալ Մադրիդի» օգտին 85 11–մետրանոց է նշանակվել 16/17 մրցաշրջանից ի վեր՝ լավագույն ցուցանիշը Լա լիգայում։ Երկրորդ տեղում «Վալենսիան» և «Վիլյառեալն» են՝ 70–ական։

5․ Մբապեն 8 11–մետրանոց է իրացրել Պրիմերայում՝ նախորդ մրցաշրջանի մեկնարկից ի վեր․ սա ռեկորդ է՝ Բուդիմիրի հետ միասին։

6․ Մաստանտուոնոն երրորդ ամենաերիտասարդ լեգեոներն է, որը նորամուտն է նշում «Ռեալի» կազմում՝ Լա լիգայում (առաջինը՝ Էնդրիկ՝ 16 տարեկան և 157 օրական, երկրորդը՝ Էտոո՝ 17 տարեկան և 270 օրական):


Ամենակարդացված