Հոդվածներ

Ռոդրիգոն և Մարիանոն պատրաստ են «Գրանադայի» դեմ խաղին
20.11.2021
1564 0

Կարլո Անչելոտին կարող է հույսեր կապել Մարիանոյի և Ռոդրիգոյի հետ «Գրանադայի» դեմ խաղում։  Երկու ֆուտբոլիստներն էլ վերականգնվել են վնասվածքներից և առանց խնդիրների մարզվել են ընդհանուր խմբի հետ։ Իսկ ահա Ֆեդե Վալվերդեի մասնակցությունը այդ խաղին դեռ հարցականի տակ է։  

Հանդիպումը միանշանակ բաց կթողնեն Գարեթ Բեյլը և Դանի Սեբալյոսը, ովքեր վնասվածքներ ունեն։ 

Ալաբան, Բենզեման և Կամավինգան արդեն վերադարձել են իրենց հավաքականներից և միացել են թիմին։  Այսօր թիմին կմիանան նաև Միլիտաոն և Վինիսիուսը։ 

Այսօր կայացած մարզումը մեկնարկել է մարզասրահում, որից հետո ֆուտբոլիստները տակտիկական և ֆիզիկական վարժություններ են կատարել խաղադաշտում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված